Քաղաքական 18:41 05/02/2021 Հայաստան

Ապրել, ապրել․ ապրել, որ նրանց երազանքները իրականություն դառնան. «Փառքի պատի» խորհուրդը

«Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն». ԵՊՀ-ական հինգ տասնյակից ավելի տղաներ հենց այս գաղափարախոսությունն ամուր բռնած մարտնչեցին և ընկան հանուն հայրենիքի։

Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց «Համալսարանական անմահների փառքի պատը». միջոցառմանը մասնակցում էին զոհված հերոսների հարազատները, ընկերները, դասախոսներն ու դասընկերները։

Միջոցառման մեկնարկին զոհված տղաների հոգիների խաղաղության համար աղոթող հոգևոր հոր խոսքով, նահատակված տղաներին պետք է հիշել և ողջ պահել աղոթքներում.

«Ասում են՝ յարան տիրոջն է ցավ տալիս, բայց այս դեպքում, յուրաքանչյուր ընտանիքի հետ մենք կիսում ենք այդ ցավը։ Մեր բոլորի ներկայությունն այստեղ նրա համար է, որ մենք միասին  լինելով փարատենք մեր ցավը։ Ես խնդրում  եմ ձեզ, յուրաքանչյուրդ հաղորդակից եղեք մեր հերոս հայորդիների հետ, և հաղորդակից եղեք ոչ թե ափսոսանքով, այլ՝ ձեր աղոթքով ու ձեր սրտի բաբախով, իրենց ապրեցնելու ձեր ցանկությամբ»։

Թաց աչքերով, բայց միևնույն ժամանակ հպարտ հայացքով՝ ծնողները մոտենում և նայում էին՝ արդեն պատից իրենց հետևող որդիների աչքերին։

«Որդիս երկրորդ կուրսի ուսանող էր, արդեն ծառայությունից վերադարձել էր, և՛ աշխատում էր, և՛ սովորում։ Հոկտեմբերի 15-ին զինկոմիսարիատից զանգահարեցին, առանց վարանելու մեկնեց, թեև աշխատավայրից իրեն հորդորել էին՝ չմեկնել. թիկունքում ևս շատ անելիքներ կային։ Սակայն  ինքը ամեն ինչ թողեց մի կողմ ու մեկնեց, քանի որ պետք է լիներ, իր ընկերների, իր եղբայրների, իրենից փոքրերի կողմից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան  պատերազմում զոհված, ԵՊՀ-ական Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։

Մոր խոսքով, որդին հոկտեմբերի 24-ին արդեն Մատաղիսում է եղել, նոյեմբերի 5 լույս 6-ի գիշերը նրան տարել են Շուշի, որտեղ  մարտեր են եղել, ու որտեղ և Վահեն վիրավորվել է։

«Նոյեմբերի 6-ին արդեն հիվանդանոցից զանգեցին, ասացին՝ զինվոր են բերել, անճանաչելի է, մոտը հեռախոս է եղել, որով և զանգել են մեզ։ Հիվանդանոցի ճանապարհին մտածում էինք, որ ինքը չի, բայց..., պարզվեց ինքն է։ Անգիտակից վիճակում երկու օր ապրեց, թողեց սիրենք, փայփայենք, իսկ նոյեմբերի 9-ին արդեն հոգին լուսավորեց»,- խեղդվող ձայնով պատմեց մայրը։

Որդու հետ տիկին Անահիտը վերջին անգամ նոյեմբերի 5-ին է խոսել, իսկ նոյեմբերի 6-ին ուղարկած զանգերն արդեն անպատասխան են մնացել։ Այն, որ որդին ճակատում է, մայրը մինչև վերջին պահը չի իմացել, իրեն ասել են, թե տղան Արմավիրում է։

«Թույլ չէր տվել, որ ինձ ասեին։ Ամբողջ օրը զանգում էի, մայրական բնազդ գոյություն ունի, անհանգիստ էի, շատ լարված։ Բայց նաև մտածում էի, որ եթե Հոկտեմբերյանում է, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Մտածում էի նույնիսկ հաջորդ առավոտ գնալ Հոկտեմբերյան ու իմանալ, թե ինչու չի զանգում, բայց գիշերն արդեն այդ չարաբաստիկ զանգը եղավ»,- պատմեց Վահեի մայրը։
Ապագայի հետ կապված Վահեն շատ նպատակներ է ունեցել՝ սեփական կայք, ապա նաև դեղատուն ունենալ։

«Բայց նպատակներն ու երազանքները մնացին, ես պետք է դրանք իրականացնեմ, Հայաստանում մնալով, այստեղ ապրելով պետք է դրանք կատարեմ։ Ես տղայիս նոր տունը ոչնչի հետ չեմ փոխի։ Իմ տղան ինձ ապացուցեց, որ հայրենիքից առավել ոչինչ չկա, ինքը ցույց տվեց դա ինձ։ Կողքից շատերն են ասում՝ ինչու թողեցիք, որ ձեր տղան գնա, ծեծեիք, ջարդեիք, թույլ չտայիք, բայց..., եթե մենք մեր երեխաներին պահեինք, ո՞վ պետք է այս հայրենիքը պահեր»,- արցունքն աչքին ասաց զոհվածի մայրը։

Ծառայակից ընկերները Վահեի մասին ջերմությամբ են խոսում, ասում են, որ նա թեև իրենց խմբում ամենափոքրն է եղել՝ 21 տարեկան, բայց և այնպես բոլորին «դուխ» տվողը հենց ինքն է եղել։

«Եթե մեկ բառով նկարագրելու լինեմ՝ ինքը զուսպ, համեստ մարդ էր»,- նախքան որդու մասին խոսելը մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, սերժանտ Խաչիկ Պողոսյանի հայրը՝ պարոն Մարտիրոսը։

Հոր խոսքով, որդին ծառայել է Սոթքում, իսկ իրենց մարտական դիրքերը եղել են Քարվաճառում։

«Սեպտեմբերի 25 լույս 26-ի գիշերն իրենց մարտկոցը տեղափոխել են մարտական դիրքեր, որտեղ իրենք բացազատվել են, իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն սկսվել են մարտական գործողությունները։ Մինչև հոկտեմբերի 2-ը տղաս մասնակցել է մարտական գործողոթյուններին, իսկ հոկտեմբերի 2-ին՝ զոհվել»,- ցավը թաքցնել փորձելով՝ պատմեց որդեկորույս հայրը։

Պատերազմի ընթացքում որդին երեք անգամ խոսել է ընտանիքի հետ։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 1-ին։

«Ինքը բնույթով հանգիստ, հավասարակշռված անձնավորություն էր, և չէր սիրում հոգս պատճառել դիմացինին։  Պատերազմի օրերին էլ ասում  էր՝ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, ոչինչ չկա, չնայած մենք տեղյակ էինք, որ պատերազմի առաջին օրերին հյուսիսում բավականին թեժ վիճակ էր»,- պատմեց Խաչիկի հայրը։

Ծառայակից ընկերները պատմել են, որ Խաչիկը մարտական խնդիր կատարելիս է զոհվել։

«Դիրք են գրավել, այդ պահին հաշվարկից միայն իր հրանոթն է աշխատել, կարողացել են կարևոր նշանակության խնդիր կատարել, ու վերջում, ցավոք, ԱԹՍ-ի հարվածից զոհվել է»,- ներկայացրեց պարոն Մարտիրոսը։

Հայրը նշեց՝ Խաչիկը նպատակ ուներ՝ դառնալ դատավոր։

«Առաջին կուրսից արդեն Վարչական դատարանում կամովի պրակտիկա էր անցնում։ Լավ էր սովորում, նպատակասլաց էր, կոռեկտ, ռացիոնալ, միշտ չափի մեջ»,- որդուն աչքի առաջ ունենալով՝ ասաց հայրը։

Իսկ ահա Թագվորյան Գրիգորի հայրը որդուն բնորոշեց որպես ուրախ, կյանքը շատ սիրող մարդու։

«Ասկերանում էր ծառայում։ «Ես եմ» ծրագրով էր գնացել։ Պատերազմի հենց առաջին օրից տարել են մարտական դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին տարել են Ջաբրայիլ, իսկ ամսի 10-ին... ամեն ինչ ավարտվեց»,- դողացող ձայնով պատմեց տղայի հայրը՝ պարոն Վահեն։

Հոր խոսքով, որդին թեժ մարտերի մեջ է եղել և «Գրադի» պայթյունի հետևանքով է վիրավորում ստացել։ Ընտանիքի հետ տղան գրեթե ամեն օր կապի մեջ է եղել, զանգել ու մի քանի վայրկյանում ասել՝ լավ է։

«Դե մեր համար կարևոր էր, որ իր ձայնը լսեինք։ Ամսի 8-ից հետո էլ ձայնը չլսեցինք, մտածում էինք՝ կապի խնդիր է։ Ամսի 9 լույս 10-ի գիշերն է դեպքը տեղի ունեցել, բայց մենք ամսի 12-ի գիշերն ենք իմացել այդ մասին»,- պատմեց հայրը։

Գրիգորը, հոր խոսքով, և՛ կյանքն էր սիրում, և՛ շրջապատը, և՛ մարդկանց, և՛ սպորտը։

«Ինքը բավականին մեծ հաջողությունների հասած սպորտսմեն էր՝ սպորտային մարմնամարզություն և ակրոբատիկա մարզաձևի չեմպիոն։ Միաժամանակ հունահռոմեական ըմբշամարտով էր զբաղվում։ Ե՛վ Ռուսաստանում է առաջին տեղ գրավել, և՛ Ուկրաինայում։ Սիրում էր սպորտը, ուսումը, մասնակցում էր տարբեր ինտելեկտուալ խաղերի։ Հայաստանի հանդեպ սերը շատ մեծ էր, երևի տեղ չի մնացել Հայաստանի մեջ, որ ինքը եղած չլիներ։ Անընդհատ գնում էր տարբեր ուղղություններով, շատ ընկերներ ուներ»,- որդու ուրախ տեսակը հիշելուց մի պահ թեթևանալով ասաց պարոն Վահեն։

Ապագայի հետ կապված Գրիգորի ամենամեծ երազանքը Հայաստանի դրոշը ամբողջ աշխարհում բարձր պահելն է եղել.

«Նաև նպատակ ուներ լավ բժիշկ դառնալու։ Կենսաֆիզիկայի ֆակուլտետում էր սովորում, շատ նպատակներ ուներ»։

Ժամկետային զինծառայող Նարեկ Շուշանյանը զոհվել է այն օրը, երբ ընտանիքի անդամներին մնացել էր օրացույցից ջնջել ընդամենը 100 օր։

«Եղբայրս ծառայել է Կուբաթլուում, բայց պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Զոհվելու օրը իրեն մնացել էր ծառայելու ընդամենը 100 օր»,- հուզմունքից դողալով մեզ պատմեց նրա քույրը։

Պատերազմի մեկնարկից հետո՝ առաջին երեք օրերին, ընտանիքը որևէ լուր չի ունեցել Նարեկից, բայց հետո նա արդեն կարողացել է զանգել։

«Մինչև ամսի 6-ն անընդմեջ զանգում էր, ամսի 6-ին նույնիսկ հնարավորություն էր ունեցել և մայրիկի հետ տեսազանգով խոսել։ Ամսի 7-8-ին ոչ մի լուր չունեինք։ Ամսի 9-ին ասացին, որ վիրավոր է, բայց իրականում զոհվել էր»,- արցունքն աչքերին պատմեց Նարեկի քույրը։

Այն օրը, երբ պետք է զորացրվեր Նարեկը, ծառայակից ընկերներն այցելել են նրա ընտանիքին։ Պատմել են, որ որևէ կերպ չեն կարողացել նրան դիրքերից իջեցնել։

«Ընկերները պատմում են, որ ոչ մի կերպ չի իջել, ասել է՝ հայրս ու եղբայրներս կռվում են, ես իջնե՞մ...։ Հայրս որպես կամավոր մեկնել էր ճակատ, բայց այդպես էլ չէր հանդիպել եղբորս, չէր տեսել»,- պատմեց Նարեկի քույրը։

Եղբոր երազանքների մասին խոսելիս՝ քույրն ասաց, որ նա նախ ուզում էր տունը վերանորոգել, հետո ուսումը շարունակել։

«Իր մանկության երազանքն էր ծրագրավորող դառնալը»,- ասաց քույրն ու այլևս չկարողացավ շարունակել խոսքը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}