Իրանը դատապարտել է Բելգիայի դատարանի կողմից իրանցի դիվանագետին 20 տարվա ազատազրկման որոշումը
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի դատարանի կայացրած որոշումը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սաիդ Խաթիբզադեն, հինգշաբթի օրն արձագանքելով իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի վերաբերյալ Բելգիայի Անտվերպենի դատարանի կայացրած որոշմանը, հայտարարել է. «Իրանը դատապարտում է Բելգիայի Անտվերպենի դատարանի կողմից իրանցի դիվանագետին 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը»:
Խաթիբզադեն հավելել է, որ Բելգիան և եվրոպական մի շարք այլ երկրներ, Եվրոպայում գործող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից ստեղծված թշնամական մթնոլորտից ազդված, ձեռնարկում են նման անօրինական ու անհիմն գործողություններ:
«Ուստի նրանք պետք է պատասխանատու լինեն իրանցի դիվանագետի իրավունքների կոպիտ ոտնահարման, ներառյալ՝ անմարդկային պայմանների համար, որոնցում դիվանագետը գտնվել է Գերմանիայի ու Բելգիայի բանտերում»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Բելգիայի դատարանը, խախտելով 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի դրույթները, իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան