ԵԱՏՄ-ն կստեղծի կրթության ոլորտի միասնական պորտալ. Միխայիլ Միշուստին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում նախատեսվում է ստեղծել կրթության ոլորտի միասնական տեղեկատվական պորտալ, անհրաժեշտ է ապահովել մասնագիտական որակավորումների և գիտական աստիճանների ճանաչումը ԵԱՏՄ ողջ տարածքում:«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Կրթության ոլորտում նախատեսվում է ստեղծել մեկ տեղեկատվական պորտալ: Այսօր մենք տեսանք մեր ղազախստանցի գործընկերների հիանալի ձեռքբերումը: Անհրաժեշտ է ԵԱՏՄ ողջ տարածքում ապահովել ամենատարածված մասնագիտությունների, ինչպես նաև գիտական կոչումների և մասնագիտական որակավորումների ճանաչում»,- «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է Միշուստինը: