Սենոր Հասրաթյան. Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի ձեռքբերումները
Արցախի ԶՈւ գնդապետ, ՊՆ տեղեկատվության վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«20-րդ դարավերջին ստեղծված, բայց այսօր արդեն խարխլված հայկական երկու պետականությունների երբեմնի դանդաղ, բայց կայուն հետևողականությամբ առաջընթացը վերականգնելու համար պարտադիր պայման է ադեկվատ և ազգային գաղափարներով օԺտված առաջնորդներ ունենալը:
Պահանջված է նաև, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ և, որ մեր իրավիճակում անչափ կարևոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն և կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում «նախկիների» և «ներկաննրի», «սևերի» ու «սպիտակների» արհեստականորեն ներդրված բաժանարար «չափորոշիչների» բացառումը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն ներքուստ համոզվել են այսօրվա իշխանությունների ազգակործան քաղաքականության մեջ, սակայն թերահավատ են, թե իբր չկան նրանց փոխարինողներ, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեությամբ սեփական ինքնությունը կործանման տանող մոլորություն:
Մենք ունենք այդ ներուժն, ինչպես ավագ, այնպես էլ Հայրենիքի հանդեպ իրենց նվիրվածությամբ աչքի ընկած երիտասարդ սերնդի շրջանում: Պարզապես հարկավոր է ազատվել տարիներ շարունակ օտարածին ու օտարամոլ հովերով տարված կեղծ «աշխարհաքաղաքացիների» և սեփական երկրի հաշվին խաղաղություն մուրացող քարոզիչների ստեղծած կապանքներից և նայել առաջ...
Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք... Եվ դա ոչ թե պատերազմի միջոցով, ինչպես ժողովրդին «վախեցնում» են ներկա իշխանությունների քարոզիչները, այլ խելքով և իրատեսորեն հաշվարկված արժանապատիվ քաղաքականությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյանը՝ Փաշինյանի մասին. Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է...
- Եռաբլուրում եմ... Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Սենոր Հասրաթյան. Ասես ապրում ենք անորոշության անապատում
- Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում..
- «Թավշյա հեղափոխականները» լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի հնարավորությունները զրոյացրին. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան