Երբ կրթության մեջ քիթ է խոթում հովանավորչությունն ու քաղաքականությունը, արդյունքը սա է. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Գյումրու թիվ 25 դպրոցում ծանր իրավիճակ է։ Բնական է, որ որտեղ կա անտեսում և մարդկանց կարծիքի ու կարիքի շրջանցում , ապա վերջնարդյունքը դա է։ Մի մեծ համայնքի կարծիք հաշվի չառնվեց և ինչպես սև գործն արվել է, այդպես էլ շարունակվեց։ Ուսուցիչներն ու ծնողները չեն թողնում նորանշանակ տնօրենին մտնել դպրոց, իսկ նորանշանակն էլ պահանջում է ոստիկանությունից , որ ծնողներին ու ուսուցիչներին բերման ենթարկեն։ Խելքի նայեք , երբ իմացա չզարմացա, քանի որ տիպիկ վարքագիծ է ու այդպես էլ վաղը պետք է ակնկալի աշխատանք այդ կոլեկտիվի հետ։
Երբ կրթության մեջ քիթ է խոթում հովանավորչությունն ու քաղաքականությունը, արդյունքը սա է։
Մի կողմից ծնողի և երեխայի իրավունքից ենք խոսում հազար կոնվենցիա առած աչք խծկում , մյուս կողմից՝ ո՞վ է ծնողը , ի՞նչ իրավունք ունի երեխան։
Այնքան իրավունք ունի , որ կարող են բոլոր երեխաներին հանել այդ դպրոցից ու բանսարկուներով ավերակների վրա կառավարեք։
Կրթությունը այսպես է վերջնական կազմաքանդվում՝ թայֆաբազարությամբ
Առավոտ լուսո , արեգակն արդար ...»։
Հարակից հրապարակումներ`
- Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են
- Ահազանգից հետո դպրոցի Աբովյանի դպրոցի նախկին տնօրենը հրավիրվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան