Չեխ պատգամավորներն ափսոսանք են հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ
Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը:
Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Հարակից հրապարակումներ`
- Լեխ Բուչեկը հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով նամակ է հղել Ջո Բայդենին
- ՄԻԵԴ-ը մինչ այժմ ստացել է 241 գերիների վերաբերյալ հարցումներ՝ 228 հայի և 13 ադրբեջանցու
- Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան