Nordwind-ը Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կբացի փետրվարի 14-ից
Nordwind ավիաընկերությունը փետրվարի 14-ից կսկսի ուղիղ չարտերային չվերթներ՝ Կալինինգրադից դեպի Հայաստան: Թռիչքները նախատեսվում է իրականացնել շաբաթը մեկ անգամ`կիրակի օրերին։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հաղորդել է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind Airlines-ը նախատեսում է սկսել ուղիղ չարտերային թռիչքներ Կալինինգրադից Երևան (Հայաստան): Այսօրվա դրությամբ այս ուղղությամբ թռիչքներ են նախատեսվում ձմեռային ժամանակացույցի շրջանակներում. 2021 թ. փետրվարի 14-ից մարտի 21-ը և ամառային սեզոնի սկիզբը` մարտի 28-ից ապրիլի 25-ը: Չարտերային թռիչքները դեպի Երևան կիրականացվեն շաբաթը մեկ անգամ կիրակի օրերին` Boing B 737 ինքնաթիռներով`189 ուղևորներով», - հայտնել է մամուլի ծառայությունը:
Մեկնումը Խրաբրովոյի օդանավակայանից նախատեսվում է ժամը 09:40-ին, ժամանումը Երևանի օդանավակայան`15:35-ին: Մեկնումը Երևանից ժամը 16:35-ին, ժամանումը Կալինինգրադ՝ 18:30-ին:
Թռիչքներ պլանավորող ուղևորներին խորհուրդ է տրվել ծանոթանալ Հայաստանի Հանրապետություն մուտքի կանոններին և կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սահմանափակումներին: