Կմասնակցեմ ընտրություններին, բայց ինքս կորոշեմ, թե որ ուժի հետ միասին. Սեյրան Օհանյան
«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և նաև որոշ տեղերում պարտականությունը այս նեղ, անելանելի վիճակում մասնակցել ընտրություններին: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ես ինքս կորոշեմ»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման եթերում ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը
Նա նշում է, որ այս վարչախմբի ղեկավարության ժամանակ չեն կարող անաչառ ընտրություններ ունենալ, միևնույնն է՝ վարչական ռեսուրսներն օգտագործելու են հաջողության հասնելու համար:
«Այդ պատճառով «Հայրենիքի փրկության շարժումը», բոլոր 17 կուսակցություններն ասում են՝ ընտրվի նոր անձնավորություն, ով կկազմակերպի ընտրությունները»,- ասում է Ս.Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիներին կանխարգելման իրավիճակից մեր երկիրը հասցրեցինք արձագանքման ու հետևանքների վերացման իրավիճակի. Օհանյան
- Բանակի ղեկավարները կարող են ճիշտ պատասխան տալ` ինչում է կայանում Շուշիի առեղծվածը. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում
- Ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին. Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել