
ՄՕԿ․ Այս տարի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը ասել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն այս տարի անպայման տեղի կունենան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Նա հերքել է միջոցառման հերթական հետաձգման հավանականությունը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Տոկիո-2020» կազմկոմիտեն շարունակում են նախապատրաստական աշխատանքները և խոչընդոտներ չեն տեսնում։
Խոսելով խաղերն առանց հանդիսատես անցկացնելու տարբերակի մասին, Քոութսը շեշտել է , որ այդպիսի նախագիծ դիտարկվում է, սակայն վերջնական որոշում չկա: Դա կարող է ընդունվել մարտին կամ ապրիլին: