Ղազինյան. Ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»
«Մեկ Հայաստան» կուսակցության հիննադիր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում, ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»:
Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը:
Եթե պահանջում ես պետության ղեկավարի հրաժարականը, ապա անուղղակի ճանաչում ես նրան որպես պետության ղեկավար, ընդունում նրան որպես քաղաքական միավոր և վարում ես քաղաքական պայքար:
Հանցագործի հրաժարականը չեն պահանջում, նրան անմիջապես կալանավորում են ու սկսում անկախ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն՝ կատարված հանցագործության ամբողջ ծավալը և բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:
Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց կամ ձերբակալում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում: Սա կանոն է, որը կիրառում են բոլոր կայացած պետությունների ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայությունները
Իսկ ի՞նչ են անում պետական դավաճանների հետ, որոնց ուղղակի մեղքով զոհվել են 5000-ից ավել հայորդիներ, կորսվել է Հայրենիքի մեկ երրորդը:
Օրինակ Հայաստանում փորձում են պայմանավորվել . . .»։
Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»: Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա...
Опубликовано Artur Ghazinyan Пятница, 5 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ
- Ղազինյան. Խմբագիրը որոշել է պատգամավորներին դրդել հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության
- Ղազինյան. Ավելի ցայտուն օրինակ է Շուշին
- Ղազինյան. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից