Վաղարշակ Հարությունյանի թիկնապահը՝ լրագրողներին. «Ձեզի ճիշտ ձևի չեք պահում»
Վաղարշակ Հարությունյանին այսօր ԱԺ միջանցքներում ուղեկցում էին մի քանի թիկնապահներ։ Լրագրողների ոչ մի հարցի Հարությունյանը չպատասխանեց, ասաց՝ գրավոր ուղղեն հարցերը պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչություն։
Դիտարկմանը, թե գրավոր հարցումներ ուղարկված են, Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Այս բոլոր հարցերին, բնական է, ես կպատասխանեմ համապատասխան պահին»։
Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի, իմքայլական պատգամավորի՝ «մենք 30 տարի բանակ չենք ունեցել» հայտարարության վերաբերյալ հարցերը Վաղարաշակ Հարությունյանն անպատասխան թողեց։
«Կներեք էլի խանգարում եք, արդեն իսկականից ձեզի ճիշտ ձևոց չեք պահում, լրագրող եք, հասկացանք, թողեք մարդը անցնի»,- ի պատասխան հնչող հարցերի արձագանքեց Հարությունյանի թիկնապահներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան