Երկօրյա դադարից հետո վերսկսել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:
Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:
Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին, 4-ին փրկարարական ջոկատներն որոնողական աշխատանքներ չեն իրականացրել: Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր որոնումներ չեն լինի, Ադրբեջանը բնակավայրերում տարաբնույթ աշխատանքներ է կատարում
- Ադրբեջանի պատճառով այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Ֆիզուլիի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զինծառայողի աճյուն
- ԱԻՊԾ փրկարարական ջոկատները երեկ հայտնաբերել են ևս 15 աճյուն
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 1268 աճյուններից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան