ԵՄ-ում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ
Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։