Հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին առաջարկեց հետ վերցնել իր հեղինակած օրենքի նախագիծը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառման մեջ ընդգրկել նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ տուժած համայնքները:
Գործող իրավակարգավորմամբ այդ միջոցառմամբ սահմանված փոխհատուցումից օգտվող շահառու են հանդիսանում Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Պատգամավորն առաջարկեց վերջին ժամկետը փոխել 2020 թվականի դեկտեմբերի 1-ով և այն հիմնավորեց նաև նրանով, որ սահմանամերձ համայնքների թիվը 30-ով ավելացել է:
Հանձնաժողովի պատգամավորները փաստեցին, որ գործող նախագիծը լիովին չի ընդգրկում բոլոր տուժածների խնդիրը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրինակ բերեց, որ ռմբակոծության հետևանքով իր անասուններին կորցրած գյուղացին դուրս է մնում շահառուների ցուցակից:
Պատգամավորները Արտակ Մանուկյանին առաջարկեցին երկու ամսով հետ վերցնել օրենքի նախագիծը և առավել համընդգրկուն՝ շահառուների լրիվ կազմով նոր նախագիծ ներկայացնել:
Արտակ Մանուկյանը համաձայնեց հնչած կարծիքների հետ և պայման դրեց, որ նախագիծը բերելուց հետո առաջարկելու է 24-ժամյա ռեժիմով ընդունեն այն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին