Աբովյանի թիվ 1 դպրոցում աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում, տեղում են նաև ոստիկանները
Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ նորանշանակ տնօրենի։ Աշակերտները հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։
«Հեռացի՛ր, հեռացիր՛ր»,- դիմելով նորանշանակ տնօրենին՝ ասում են աշակերտները։ Սակայն, նրանց չի հաջողվում մոտենալ տնօրենի աշխատասենյակին, քանի որ ոստիկաններն այնտեղ հսկողություն են իրականացնում։
«Տեսեք՝ ինչպես են տնօրենին պաշտպանում աշակերտներից։ Այս վիճակը ինչքա՞ն պիտի շարունակվի»,- ասում են աշակերտները, ապա դիմելով ոստիկաններին, հավելում. «Այդ դռների հետևում թաքնված մարդը պետք է աշակերտների հետ աշխատի, այդպե՞ս է աշխատելու»։
Մինչ ոստիկանները փորձում են աշակերտներին հեռացնել տնօրենի աշխատասենյակի մոտից, նրանք ավելի բարձր ձայնով են հնչեցնում իրենց պահանջը.
«Բաբայանը՝ տնօրեն», «Ընկե՛ր Բաբայան»։
Դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի խոսքով, տնօրենի հաստիքի համար մրցութ չի եղել, նախարարությունն է որոշողը եղել, ինչի դեմ և՛ ծնողները, աշակերտներն ու մանկավարժները բողոքում են։
«Եվ, որ ասում են, թե ես ինչ-որ լծակներով եմ այս երեխաներին ու նրանց ծնողներին բերել, ի՞նչ լծակների մասին են խոսում։ Ես ընդամենը պատմության ուսուցչուհի եմ, 8 ժամ դաս ունեցող, այդ ի՞նչ լծակներ պիտի ունենամ»,- նկատեց նա։
Ըստ նրա, իրենց ոստիկանություն հրավիրելու փաստն է զայրացրել թե՛ ծնողներին, թե՛ աշակերտներին, դրա համար էլ այսօր նրանք դասադուլ են իրականացնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մասին ահազանգից հետո, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն` Արմեն Ավագյանը, նաև տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ կրթության մեջ քիթ է խոթում հովանավորչությունն ու քաղաքականությունը, արդյունքը սա է. Սոֆյա Հովսեփյան
- Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են
- Ահազանգից հետո դպրոցի Աբովյանի դպրոցի նախկին տնօրենը հրավիրվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին