Ադելիա Պետրոսյան. Ուզում էի Արցախում պատերազմից հետո իմ ելույթով քաջալերել Հայաստանին
Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում անցկացված ՌԴ գեղասահի պատանիների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։ Նա համարը ներկայացրել է հայկական երաժշտության ուղեկցությամբ։
sport-express.ru-ի հաղորդմամբ, 13-ամյա գեղասահորդուհին պատմել է իր ազատ ծրագրի մասին.
«Հանդես եմ եկել հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի երաժշտության ներքո: Ես նույնպես հայ եմ՝ հորս կողմից: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին։
Ինձ համար կարևոր է՝ երբ սահում եմ, քաջալերեմ իմ ազգին, որի արյունը հոսում է իմ երակներով, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին: Ես ինքս Արցախում, ցավոք, չեմ եղել, բայց ուզում եմ սառցի վրա հաղթանակ տանել ի պատիվ իմ երկրի:
Բացի դրանից, վերջերս մահացավ իմ հայ տատիկը, երբ ես պարապում էի այս համարը: Եվ դա նույնպես ինձ համար կարևոր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան