Բորելը հորդորում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «լռության պատ» չստեղծել
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններն այս պահին շարունակում են լարված մնալ, այդ թվում նաև Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, բայց չնայած դրան, Մոսկվայի և Բրյուսելի միջև լռության պատ ստեղծելը այլընտրանք չէ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում, գրում է Tass-ը։
«Մեր հարաբերություններն այժմ անցնում են դժվար ժամանակներ: Իրոք, այժմ մեր հարաբերությունները գտնվում են լարվածության կետում, ներառյալ Նավալնիի գործով իրավիճակը, բայց մենք փոխկապակցված ենք մնում ոչ միայն աշխարհագրական, այլ նաև մշակութային, պատմական լայն շրջանակով և տնտեսական կապերով։ Չնայած այս դժվարություններին՝ լռության պատ ստեղծելը ելք չէ», - ասել է Բորելը, հավելելով, որ այս այցը հնարավորություն է՝ քննարկելու այն ամենը, ինչը կարևոր է ու հուզում է։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հիմնական խնդիրը նորմալության բացակայությունն է
- Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին