Ծանոթներ ունեմ խոստովանում են՝ իրենց կյանքում արած ամենամեծ սխալը ներկայիս իշխանությանը սատարելն էր. Դավիթ Սահակյանց
«Շատ մեծ գին վճարեցինք, որ մարդիկ հասկանան, թե ով է եկել իշխանության»,- ասուլիսում ասաց մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:
Նա նշեց, որ մարդկանց ընկալման հարցում մեծ փոփոխություններ կան իշխանության նկատմամբ վերաբերմունքի հարցում, ծանոթներ ունի, որոնք խոստովանում են, որ իրենց կյանքում արած ամենամեծ սխալը ներկայիս իշխանությանը սատարելն էր, ներողություն են խնդրում՝ նշելով, որ ճիշտ էիր, քո նմանները ճիշտ էին:
«Հիմա առճակատումն ավելի է սրանում, գագաթնակետին է մոտենում, դրա համար էլ իշխանության ագրեսիան էլ է երևում»,- ասաց Դ.Սահակյանցը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրվանից երբևէ չի մտածել մարդկանց, բանակի մասին, նա ուներ իր նպատկները, միայն իր շահը: Նրա խոսքով, Փաշինյանը շատ ավելի մեծ մեղքեր է գործել, որի համար արդեն չպետք է լիներ պաշտոնին:
«Դժվար է գնահատական տալ, հարգանք ունենալ այն մարդու նկատմամբ, որի մասին միշտ լսում ես՝ ինչ որ մեկի մարդն է, ամեն անգամ մեկ սրա մարդն է, մեկ՝ նրա: Նա իր բնությամբ ծառա է: Իր թերթը, իր հոդվածներն էլ դրա ապացույց են: Անընդհատ ծառայություններ է մատուցել: Հիմա էլ է մատուցում, ավելի մեծ խաղի մասնիկ է, ավելի դաժան մասնակցություն ունի շատ ավելի մեծ ախորժակով»,- ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:
Դ. Սահակյանցի խոսքով, խորհրդարանում մեծ պարգևավճարներ են տրվում, քանի որ իրեն անընդհատ մարդիկ են պետք, որոնց բերանը կարող է գումարով փակել, որոնք կխոսեն ի հաճո ներկայիս իշխանության՝ ունենալով հնարավորություն դիզել այն ամենը, ինչ կհասցնեն:
Ըստ նրա, պատերազմական գործողություների ընթացքում հրամկազմը, գերենալիտետը շատ լավ հասկանում էր, թե ինչ էր տեղի ունենում, բայց այն աստիճան են թաթախվել այս ընդհանուր պրոցեսի մեջ, որը միգուցե արդեն բնազդային վախն է իրենց մոտ՝ հաշվեհարդարից կամ այն ամենից, ինչ սպասվում է նման արարքների համար:
Մտավորականի խոսքով, ժողովրդի հետ պետք է աշխատել, հասկացնել այս իրավիճակը:
Ըստ Դ.Սահակյանցի, հասարակության կողմից արձագանք չստացած սարսափելի բաներից էր Աննա Հակոբյանի ֆոտոսեսիան Արցախի այն տարածքներում, որոնք պատերազմից հետո հանձնվեցին. «Ինձ թվում է՝ այդտեղ կան ամբիցիաներ՝ ես կլինեմ այն վերջին կինը, որն այնտեղ լուսանկար կունենա: Դա էլ է ծրագիր»:
Մտավորականը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցը գնահատեց հուսադրող, հասկանալի է դառնում, որ նախագահը վերադառնում է մեծ քաղաքականություն:
«Քանի որ ես ինքս անձամբ ականատեսն եմ եղել այն վերելքներին, որոնք ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի օրոք, կարծում եմ, շատ ավելի դժվար ճանապարհով, բայց նորից հնարավոր է այդ վերելքն ապրել: Ամենակարևորն այն փաստն է, որ մասնակցելու է ընտրություններին: Պետք է քաղաքական ուժերը համախմբվեն մեկ լիդերի շուրջ, փորձեն ամեն ինչ անել, որ օր առաջ ազատվենք այս իշխանությունի, որը մեր գլխավոր խնդիրն է,- ասաց Դ.Սահականցը:
Նա մտավորականներին կոչ արեց մինչև վերջ ազնիվ լինել, ազգի, ժողովրդի կողքը լինել. «Առհասարակ, մտավորականը պետք է ուղղորդի ազգին, հասարակությանը, ոչ թե ծառայի նրա քմահաճույքներին և ցանկություններին»:
Ըստ մուլտիպլիկատորի, Փաշինյանի կերպարը մուլֆիլմում հաստատ լավ կերպար չէր լինի, առնվազն՝ առնետ:
Հարակից հրապարակումներ`
- Ես պետք է լինեի հրապարակում, քանի որ չեմ կարող համաձայնվել՝ Շուշին հայկական չէ. Աննա Մայիլյան
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին