Լավրով. Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հիմնական խնդիրը նորմալության բացակայությունն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «նորմալության բացակայություն» է անվանել Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հիմնական խնդիրը: Այս մասին գրում է Tass-ը։
«Իհարկե, մեր բոլորի առջև ծառացած հիմնական խնդիրը Ռուսաստանի և Եվրամիության` Եվրասիական տարածքում երկու խոշորագույն խաղացողների միջև հարաբերությունների նորմալության բացակայությունն է: Սա, իհարկե, անառողջ իրավիճակ է, որը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է Լավրովը՝ այսօր բանակցություններ սկսելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքերով, Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում իրավիճակի ազնիվ վերանայման անհրաժեշտության հարցը վաղուց արդեն «հասուն ու գերհասուն է»:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում իրավիճակի մանրամասն և ազնիվ վերանայման անհրաժեշտության հարցը հասունացել է և գերհասունացել: Հուսով եմ, որ բացի այլ հարցերից, որոնց վրա դուք պատրաստվում եք կենտրոնանալ, մենք կկարողանանք անդրադառնալ այս հիմնարար թեմային», - ասել է Լավրովը:
Լավրովը պատրաստակամություն է հայտնել պատասխանել ցանկացած հարցի, որը կբարձրացվի այս բանակցություններում:
«Մենք կփորձենք ձեզ հուսախաբ չանել: Մենք պատրաստ ենք քննարկել ձեզ հետաքրքրող ցանկացած թեմա, ներառյալ տարածաշրջանային հակամարտությունները, ցանկացած այլ հարց», - ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին