Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Արցախ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Որքանով ես գիտեմ, բանակցություններ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ կազմակերպելու շուրջ։ Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա մոտ ապագայում և պարզապես կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց պատրաստ է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկել, սակայն Ադրբեջանը համաձայնություն չի տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ․ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախի օկուպացված տարածքներ․ եկեղեցիներն ու հուշարձանները սպառնալիքի տակ են
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը վերաբերող հարցին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան