Վազգեն Մանուկյանը հանդիպում է ՀՅԴ-ական երիտասարդների հետ
Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է ՀՅԴ-ական երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Անդրադառնալով վերջին 2,5 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներին ու բացթողումներին Մանուկյանը նշեց․«Շահեցինք՝ ոչինչ,կորցրեցինք՝ գրեթե ամեն ինչ։ Այս վիճակում ենք գտնվում։ Հիմա հարց է առաջանում հնարավո՞ր է արդյոք նորից ոտքի կանգնել և շարունակել կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Ես համոզված եմ, որ այո։ Առաջինը պետք է հավատք, կամք և աշխատանք։ Կարծում եմ մեր երիտասարդության մոտ այդ բոլոր հատկությունները»։
Մատնանշելով երազած պետության կառուցման համար անհրաժեշտ քայլերը, Վազեգ Մանուկյանը կարևորագույն և առաջին քայլ նշեց այս իշխանություններից ազատվելը։
«Այս իշխանությունը պետք է գնա։ Ցանկացած իշխանություն, որն իր երկրին բերում է կապիտուլացիայի հեռանում է իշխանությունից։ Դա աշխարհի բանն է։ Պարտավոր է գնալ և դա դաս պետք է լինի մյուս իշխանավորների համար»,-ասաց Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան