Մարդիկ ամենակարևոր բանն են կորցրել՝ հավատք, որ մենք կարող ենք ունենալ նորից ուժեղ պետություն․ Վազգեն Մանուկյան
«Չնայած 100 հազարավոր դժգոհ մարդիկ կան, բայց մենք չկարողացանք ապահովել, որ այդ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց և իրենց կամքը թելադրեն իշխանությանը»,-այս մասին ՀՅԴ-ական երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ոմանք մեղքը գցում են ժողովրդի վրա։Ասում են՝ «սա էն ժողովուրդը չի»։ Չէ, ժողովուրդը մեղք չունի։ Պետք է կարողանաս ժողովրդի սիրտը շահել։ Բայց․․․ կոտրված է մեր ժողովուրդը։ Ընդհանուր Հայաստանով , երբ պտտվում, խոսում ես, կոտրված են մարդիկ։ Ամենակարևոր բանն են կորցրել, այստեղ միայն Արցախի հարցը չէ, կորցրել են հավատք, որ մենք կարող ենք ունենալ նորից ուժեղ պետություն»,- նշեց Մանուկյանը հավելելով, որ այդ կոտրվածությունը պետք է հանել ժողովրդի միջից։
Նրա համոզմամբ՝ թեև այս ճանապարհը տանում է դեպի անդունդ, բայց մենք ի վիճակի ենք դուրս գալ և լայն ճանապարհով գնալ առաջ։
«Այդ ճանապարհն է պետք ցույց տալ մարդկանց»,-ասաց Մանուկյանն ու ընդգծեց, որ այս հարցում իր ուրույն դերն ունի երիտասարդությունը։