Ծանրամարտիկները պատրաստվում են ապրիլին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը
Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում այսօր ավարտվել է ՀՀ տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Վերջին ակորդը հնչեցրել են գերծանրքաշայինները: Նրանց պայքարին մասնակցել են նաև էջմիածինցի հանրաճանաչ Սիմոն Մարտիրոսյանը, որը ցանկացել է իր ուժերը փորձել ավելի բարձր քաշային կարգում և կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին: Հաղթող է ճանաչվել մեր մյուս անվանի ծանրոդ, գյումրեցի Գոռ Մինասյանը: Նրա համաքաղաքացներից ուժեղագույնի պատվին արժանացել են նաև Գառնիկ Չոլակյանը / 55 կգ / , Նշան Անտոնյանը / 73 կգ / և Սամվել Գասպարյանը / 109 կգ /: Ուժեղագույն ճանաչվեցին նաև քասախցի Մոնթե Միխիթարյանը / 67 կգ /, էջմիածինցիներ Անդրանիկ Պապեյանը / 61 կգ /, Կարեն Մարգարյանը / 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ / և Արսեն Մարտիրոսյանը / 102 կգ /:
Ծանրամարտի գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության բարելավմանը, նպատակով,որ նրանք հաջողության հասնեն Մոսկվայում ապրիլի 4-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները