Ջավախքցի ուսանողները ՀՀ կարող են գալ Սադախլո-Բագրատաշեն սահմանով
Այն ուսանողները, ովքեր սահմանը հատելու թույլտվություն են ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, կարող են վրաց-հայկական՝ Սադախլո-Բագրատաշեն սահմանը հատել առանց որևէ խնդրի։
Jnews-ի հաղորդմամբ, եթե կան ուսանողներ, ովքեր «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի շտաբի կողմից ներկայացված և արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ցանկում տեսել են իրենց անուն ազգանունները, գնացել են սահման և անցակետում խնդիրներ են առաջացել, կարող են զանգահարել՝ +99 5 322 94 50 00 հեռախոսահամարով։
Ուսանողների թույլտվության գրանցումը կատարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, ուսանողներին օգնելու նպատակով «Երազանքի» շտաբի աշխատակիցները գրանցում են և անմիջական ուղարկում նախարարություն։ Շտաբում ուսանողների գրանցումն անվճար է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողերի սահմանը հատելու կարգը
- Ջավախքցի ուսանողները ՀՀ հետ սահմանը հատելու համար պետք է դիմեն Վրաստանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան