Մայքլ Ջորդանի ինքնագրով քարտը աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,44 միլիոն դոլարով
Ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ինքնագրով քարտը Heritage աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,44 միլիոն դոլարով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Քարտը թողարկվել է 1997 թ.-ին `23 հատով: Քարտի որակը և դրա վրա դրված ստորագրությունը գնահատվել են որպես «գրեթե կատարյալ»: Բացի իր ինքնագրից, քարտում առկա է 1992 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային խաղի Ջորդանի մարզաշապիկի մի մասը: Գնորդը նախընտրել է անանուն մնալ:
Մայքլ Ջորդանի հավաքածուից ևս մեկ քարտ վաճառվել է 915 հազար դոլարով, ինչ մինչ այս պահը համարվում էր ռեկորդային արժեք: Նշվում է, որ բասկետբոլիստի հետ կապված իրերի արժեքը կտրուկ աճել է «Վերջին պարը» մինի-սերիալի թողարկումից հետո:
57-ամյա Ջորդանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (1984, 1992) և NBA- ի վեցակի չեմպիոն՝ Չիկագոյի կազմում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին