ՍԴ-ի պաշտոնական կայքէջում նյութ է տեղադրվում հաջորդ օրվա ամսաթվի ներքո. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Այսօր (փետրվարի 5) տեղեկություն տարածվեց, որ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հանձնարարել է ակտիվորեն հանրությանը ներկայացնել, որ պետական մարմիններն ամենօրյա եռուզեռի մեջ են և խոսք չի կարող լինել դրանց կազմալուծված լինելու մասին:
Կարևոր չէ աշխատանքի բովանդակությունը, կայացվող որոշումների որակը, դրանցով խնդիրներ լուծելու մակարդակը, կարևորը ձևն է, աշխատանք կատարելու իմիտացիան: Գործող իշխանության ձեռնադրած Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը ևս ջանք ու եռանդ չխնայելով լծվել է ի կատար ածելու Փաշինյանի հանձնարարականը:
Բանը հասել է անգամ նրան, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նյութ է տեղադրում հաջորդ օրվա ամսաթվի ներքո: Այսօր`փետրվարի 5-ին Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի կազմավորման 25 ամյակին նվիրված ուղերձ է տեղադրել Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` փետրվարի 6-ի ամսաթվի ներքո:
Դա իրավական տիրույթում ոչ այլ ինչ է, քան կեղծիք, պատմական տիրույթում ևս, քանի որ ուղերձը փաստացի տեղադրել է փետրվարի 5-ին և նշել` «Այսօր լրանում Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը:…», այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը կազմավորվել է փետրվարի 6-ին, իսկ այլ տիրույթներում` անլուրջ, փնթի, անպատասխանատու վերաբերմունք է:
Բազմիցս են եղել հրապարակումներ, որ Արման Դիլանյանն այդպես է ապահովում նաև Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:
Վայ սահմանադրական արդարադատությանը… Ինչ ասես մարդն անում է այն ինչ կարող է և ունակ է….
Շնորհակալություն Արման Դիլանյան, որ ուղերձդ չես տեղադրել փետրվարի 31 -ի ամսաթվի ներքո…
Չնայած կարող է այդ օրվա համար էլ նյութ ունես տեղադրելու, ինչ իմանանք…»։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հանձնարարել է ակտիվորեն հանրությանը...
Posted by Robert Hayrapetyan on Friday, 5 February 2021
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա