Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի ՌԴ-ի հետ առավել խորը փոխգործակցության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհը լիովին փոխվում է և առաջին պլան են գալիս տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները։
Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, որ լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից։
«Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին։ Շատ ավելի խորը, քանի հիմա»,-ասել է Ռ. Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե 2020թ. ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան
- Փաշինյանն ու Նավալնին կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան․ Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին