Տնտեսություն 13:21 06/02/2021 Հայաստան

Պատերազմի թեժ շրջանում «Տելեկոմ Արմենիան» վարկ է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Յուքոմ» ընկերությունից առանձնացած Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրների հիմնած «Թիմ» ՍՊ ընկերությունը 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ձեռք բերեց «Վեոն Արմենիա» ՓԲԸ («Բիլայն» ապրանքանիշ) 100 տոկոս բաժնեմասը։ Արդյունքում «Վեոն Արմենիա»-ն վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության, որը պատկանում է «Թիմ» ՍՊԸ-ին եւ այսուհետ ղեկավարելու է «Բիլայն» ընկերությունը, նույն ինքը՝  Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքներ ունեցող եւ ռազմավարական նշանակության «Արմենթելը»։

Գործարքի մեկնարկը տրվել էր դեռեւս 2020 թվականի հուլիսին եւ ուղեկցվել էր սկանդալներով ու ինտրիգներով։ Այս թեմայի մասին գրվել է մամուլում, մենք էլ ենք անդրադարձել, որ փաստացի իշխանությունների հովանու ներքո Եսայան եղբայրները մրցույթից դուրս թողեցին Փաշինյանի քաղաքական մրցակից Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող եւ նրանց կողմից ղեկավարվող «Յուքոմ» ընկերությունը,  ստեղծեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը եւ անհասկանալի պայմաններում տրված խոշոր վարկային միջոցներով «Թիմ»-ի միջոցով ձեռք բերեցին «Բիլայնը»։

Այնպես որ, գործարքում բավականին մութ կողմեր կան, որոնք ուղեկցվել են աղմկահարույց իրադարձություններով։ Եսայան եղբայրները երկար ժամանակ գաղտնի էին պահում գործարքի գինն ու ֆինանսավորման աղբյուրները։ Գրվեց, որ Եսայան եղբայրները «Արդշինբանկից» էին ցանկանում վարկ ստանալ, սակայն բանկը մերժել էր։ Ի վերջո, «Թիմ» ՍՊԸ-ին հաջողվել է ստանալ վարկ երկու բանկից․ մի փոքր մասը «Արդշինբանկն» է տրամադրել, իսկ մեծ մասը՝ «Ամերիաբանկը»։

Ընդ որում՝ գործարքը տեղի է ունեցել արագացված կարգով, եւ պայմանագիրը կնքվել է պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 29-ին։

Մեզ ասացին, որ բանկի մենեջմենթը շտապեցրել է աշխատակիցներին՝ գործարքի ընթացքն արագացնելու հարցում, եւ բանկի խորհուրդը որոշում է կայացրել տրամադրել վարկը (բանկի խորհրդի որոշումները կարող են շրջանցել վարկի տրամադրման ստանդարտ գործընթացները): Այսինքն, փաստացի, նորաստեղծ ընկերությունը առանց հավելյալ ապահովման կամ երաշխիքի, զուտ ձեռք բերվող ակտիվի գրավադրմամբ, ինչ-որ հրաշքով իրականացնում է նորաստեղծ Հայաստանի խոշորագույն գործարքներից մեկը՝ պրակտիկորեն հարյուր տոկոս վարկավորմամբ, այն էլ՝ ռազմավարական նշանակության ոլորտում։

Խնդիրը պատկերավոր հասկանալու համար՝ պատկերացրեք, որ մի նորապսակ զույգ դիմի հիպոթեքի եւ տեղում ստանա այն, առանց կանխավճարի ու վճարունակության ապացույցների։ Ու ստանա ոչ թե մեկ բնակարան, այլ մի ամբողջ բնակելի շենք։ Ու երբ մարդիկ հետաքրքրվեն այդ հրաշքով, զույգը հայտարարի, որ «շենքը մեզ տվել են, որովհետեւ մենք խոստումնալից զույգ ենք, բացի այդ, մինչեւ հիպոթեքի մարման ավարտը շենքը գրավի տակ է լինելու»։

Բայց մինչեւ վարկի մարման ավարտը գույքը միշտ էլ գրավի տակ է մնում, դուք մեզ ասեք՝ կանխավճարի ու աշխատանքի վայրի տեղեկանքի հարցը ո՞նց եք լուծել, ու հնարավո՞ր է, որ պետական միջամտության ուղիղ մեխանիզմ է գործել։ Այսինքն՝ պատերազմի թեժ շրջանում, երբ մեզ համոզում էին, թե «հաղթում ենք», Նիկոլ Փաշինյանը «քավո՞ր է կանգնել» մի մասնավոր գործարքի՝ դառնալով երաշխավոր, որպեսզի «Ամերիաբանկը» եւ «Արդշինբանկը» վարկ տրամադրեն Եսայան եղբայրներին։ Եվ այս ամենը տեղի է ունեցել գաղտնի կերպով։

Մեզ ասացին, որ կառավարության ուղիղ կամ անուղղակի գործողությունների արդյունքում պետական կարգավորմամբ ու ենթակառուցվածքների տիրապետմամբ կառույցը հավելյալ ապահովման երաշխիքով մեծ գումար է «սառեցրել»։ Վարկավորումն ապահովելու համար բանկերը նաեւ իրենց հիմնական գործիքակազմն են կիրառել․ իբրեւ ռիսկի գործոնի նվազեցում՝ դիտարկել է ընկերության սեփականության իրավունքի անցումը բանկ (եր)ին, այն դեպքում, երբ վարկը հնարավոր չլինի մարել:

Խոսքը կարող է լինել ոչ թե բյուջետային համակարգի վերաբերյալ օրենքով նախատեսված երաշիքների մասին, ինչի դեպքում այդ գումարը դառնում է պետական  պարտք, այլ պետության երաշխավորման տարատեսակ մեխանիզմների։ Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի կառավարության շահագրգռությունը, որ նման ռիսկային ու վիճելի քայլի է դիմում՝ հօգուտ մի մասնավոր ընկերության։ Պատասխանը, կարծում ենք, պարզ է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}