Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-երը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական քննարկումների արդյունքում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։
Ամեն մեկը մի դետալ վերցնում, առանձնացնում է ու անունը դնում է ռեֆորմ։
Մի բան էլ. երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախի զորակոչին։
Չեմ կարծում, թե հանրության համար ականջահաճո այս տարբերակը քննարկելի է Հայաստանի կամ Արցախի համար։
Մենք չունենք ոչ անվտանգային համապատասխան միջավայր, ոչ էլ մարդկային այդպիսի ռեսուրսներ, որոնք մեզ հնարավորություն կտան ժամկետային ծառայության կրճատմանը՝ ժամանակային առումով կամ ընդհանրապես, նույնիսկ եթե մենք մեծացնում ենք պայմանագրայինների թիվը։
Զինված ուժերը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»։
Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։ Ամեն մեկը մի դետալ վերցնում,...
Posted by Tigran Abrahamyan on Friday, 5 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Արցախում զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով. Վիտալի Բալասանյան.
- Տիգրան Աբրահամյան. Իշխանության ներկայացուցիչն ասում է՝ 30 տարի է բանակ չկա, հասկանում ե՞ք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին