Մահացել է օսկարակիր դերասան Քրիստոֆեր Պլամմերը
92 տարեկանում մահացել է կանադացի օսկարակիր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Deadline պորտալը՝ հղում անելով դերասանի մենեջեր Լու Փիթին։
«Քրիսը արտասովոր անձնավորություն էր, ով խորապես սիրում և հարգում էր իր մասնագիտությունը: Իր ստեղծագործության գործունեության և մարդասիրության շնորհիվ նա հուզեց մեր բոլոր սրտերը»,- ասել է Փիթը։
Քրիստոֆեր Պլամմերը խաղացել է 190-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում՝ «Երաժշտության ձայներ», «Հռոմեական կայսրության անկումը», «Վարդագույն Հովազի վերադարձը», «Տասներկու կապիկ», «Արարատ», «Ազգի գանձերը», «Վերջին կիրակի», «Սկսնակները», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Մալքոլմ Իքս», «Հիսուս Նազովրեցի», «Դոլորես Քլեյբորն», «Երիտասարդ Եկատերինան», «Սիրիանա», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն։
«Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի« (մրցանակ), BAFTA մրցանակների դափնեկիր է։ Պլամմերը ամենատարեց դերասանն էր, ով ստացել էր «Օսկար» մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Սկսնակները» ֆիլմում մարմնավորած դերի համար։ 2012 թվականին մրցանակը ստանալիս նա 82 տարեկան էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները