Չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել. Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ իշխանություններին
«Տեղեկություններ են ստացվում, որ մեր պաշտպանության նախարարությունը փորձում է մեր զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ արդեն ուլտիմատումներով խոսել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորածի զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Ըստ նրա՝ ասել են, որ, եթե ծնողները մի անգամ էլ ինչ-որ սպայի վատ վերաբերվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության:
«Այդ մասին մեզ հետ վերջին հանդիպման ժամանակ ասաց նաև վարչապետը հետևյալ բառերով՝ նայեք, կարմիր գծերը մի անցնեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության: Հիմա ես եմ ասում ու իմ անունից կարող եմ ասել բոլոր ծնողները։ ...
Հանկարծ չհամարձակվեք: Այսքան ժամանակ որևէ կտրուկ գործողություն չենք արել, եղել են 1-2 փոքր միջադեպեր։ Պարոնայք ՊՆ ղեկավարերներ, չփորձեք մեզ հետ ուլտիմատումային ձևերով խոսել, մենք այսքան ժամանակ կտրուկ քայլեր չենք արել, բայց հիմիկվա ձեր հայտարարությունը պրովոկացիա է, որ ծնողներին հունից հանեք, որ ծնողները սկսեն ոչ օրինական քայլեր անել:
Ծնողը երեք ամիս ասում է՝ տվյալ մարդիկ հանցագործ են, բայց նրանք մինչև այսօր ազատության մեջ են, ո՞ր ծնողը կդիմանա, մի երկու ապտակ էլ չտա՞ն:
Ոչ մեկս էլ չենք վախենում քրեական պատասխանատվությունից, բայց ուզում ենք օրենքի սահմաններում լինի ամեն ինչ, իսկ այսօր դրել եք մեր դեմ ու ասում եք՝ հանկարծ կարմիր գծեր չանցնեք։ Ուրեմն չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել, չփորձեք մեզ սպառնալ, թե քրեական...
Դուք հենց հիմա ստիպում եք, հրահրում եք, որ ծնողները սկսեն այլ քայլեր անեն։ Մի արեք, տուժվելու եք։
Պատերազմից հետո 30 երեխա կոտորվել է զուտ ձեր անգործության պատճառով: Հայկական կողմին տրված մարմինները անտառներում թաքնված երեխաների նոր սպանված դիերն են եղել։
Այդքանից հետո ուզում եք ծնողներին մի հատ էլ վախեցնե՞լ, չե՞ք հասկանում՝ ինչ եք սկսում անել։
Բայց ինչ պատրասված մուտիլովշիկ եք։
Աստծու պատիժը շատ ծանր է։
Մենք կարմիր գիծ երբևէ չենք անցել, ստիպում եք հենց հիմա, որ ժողովուրդն անցի կարմիր գիծ։ Ժողովուրդը խելացի, ինքնատիրապետող ժողովուրդ է, ոչ մեկն էլ չի անցնում»,- ասում է Ա. Ղազարյանը։
Posted by ԼՈՒՅՍԻ ՃՐԱԳ on Saturday, 6 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը դիմում է զոհվածների մարմինների տեղեր իմացող զինվորականներին
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել