Ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներիհամար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատարավտոմեքենա: