Երկրաշարժից Գեղարքունիքի համայնքում փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը, հողապատ գոմերի միջնապատեր
Նախօրեի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը, ինչպես նաև Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ԱԻ նախարարության հաղորդմամբ, ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժագյուղից 5 կմհյուսիս-արևելք, օջախի 10 կմխորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, ԼոռուևԱրարատիմարզերիբազմաթիվբնակավայրերում՝ 4-6 բալուժգնությամբ, Երևանքաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան