Նիկո՛լ, որտե՞ղ են մեր երեխաները. քայլերթ Երևանում
«Ով քնած է, արթո՛ւն կացեք» վանկարկումներով մեկնարկեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման մասնակիցների քայլերթը։
Քայլերթը մեկնարկել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից՝ դեպի Հանրապետության Հրապարակ։
«Նիկո՛լ, որտե՞ղ են մեր երեխաները։ Նիկո՛լ, ո՞ւր են մեր հողերը, ո՞վ է քեզ թույլ տվել հանձնել այդ հողերը։ Տիգրանակերտը, Շուշին ինչու՞ հանձնվեց»,- քայլերթի ընթացքում ասում են ակցիայի մասնակիցները, ապա հավելում՝ հաղթանակը վերադարձնելու են։
Շարժման մասնակիցները գտնում են, որ անհնրաժեշտ է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները և համագործակցությունը, քանի որ ստեղծված իրավիճակում միակ ելքը դա է։
«Մենք պետք է միասին պայքարենք, պետք է Ռուսաստանի հետ պայքարենք, պետք է պայքարենք հանուն Հայաստանի վաղվա լավ օրվա։ Հանուն հզոր Հայաստաի, արթնացե՛ք»,- ասում են քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ. Բաբուխանյան
- Գնում ենք դեպի մեր դարավոր դաշնակից. «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժում