Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ
Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին: