Բայդենը կարծում է՝ պետք է արգելել Թրամփին՝ մասնակցել հետախուզության ճեպազրույցներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփին չպետք է թույլատրվի մասնակցել հետախուզական համայնքի ճեպազրույցներին, որոնց սովորաբար մասնակցում են ամերիկյան նախկին ղեկավարները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կարծում եմ ՝ նա չպետք է մասնակցի այդ ճեպազրույցներին», - ասել է դեմոկրատը և բացատրել, որ իր տեսակետը պայմանավորված է Թրամփի անկանխատեսելի պահվածքով: Միևնույն ժամանակ, Բայդենը շեշտել է, որ ինքը չի ցանկանա նշել, թե ինչից կարելի է վախենալ, եթե հանրապետականը շարունակի հետախուզությունից տեղեկատվություն ստանալ:
Նրա կարծիքով, կարիք չկա, որ Թրամփը մասնակցի այդ ճեպազրույցներին։
«Ի՞նչ արժեք ունեն նրա համար այս ճեպազրույցները։ Թրամփը վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար։ Ես դրանում համոզված եմ», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը:
Հունվարի 20-ին Բայդենի երդմնակալությունից անմիջապես առաջ, Ռոն Քլինը, ով դարձավ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, CNN- ին տված հարցազրույցում ասել էր, որ դեմոկրատների վարչակազմը կքննարկի Թրամփին հետախուզական ճեպազրույցներին մասնակցելու թույլտվություն տրամադրելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Սենատը նախապատրաստվում է Թրամփի իմփիչմենթին
- Բայդենի աշխատակազմը փորձել է նախապես իմանալ՝ ինչ հարցեր են նախատեսում տալ լրագրողները
- ՆԱՏՕ-ն սպասում է Բայդենի արձագանքին