Ռազմական փորձագետ. Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմանական թիրախը Սյունիքն է
Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են։ Չնայած այն բանին, որ երկու երկրների մամուլները սկսել են ընդհանրապես չխոսել դրա մասին, բայց կարևոր մի դետալ չէր կարող վրիպել իմ աչքից։
Այս զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը։ Զորավարժության համար թիրախ ընտրված օբյեկտները, կենդանի ուժն առավելագույնս նմանեցված է հայկականին (նույնիսկ հայկական կամուֆլյաժ): Տեղանքն էլ հնարավորինս նմանեցրել են Սյունիքին․․․
Մինչ զորավարժությունների սկսելը շատ ակտիվ խոսում էին դրա մասին, դրա կարևորության մասին, բայց սկսելուց հետո լռեցին»։
Թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են։ Չնայած այն բանին, որ երկու երկրների մամուլները սկսել...
Posted by Կարեն Հովհաննիսյան on Friday, 5 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հետ սահմանին մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները
- Կարեն Հովհաննիսյան. Թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն