Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:
Նշենք, որ նույն կառույցի երեկվա հաղորդագրության մեջ նշված էր. «2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»։
Panorama.am-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեկ օր տարբերությամբ հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 10-ով ավելացել, մինչդեռ մեկ օրում 1 աճյուն է հայտնաբերվել։
«Որոնողական աշխատանքների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայտնաբերված դիերի ինքնությունը պարզ է եղել կամ Սյունիքի մարզի հարակից տարածքում է հայտնաբերվել ու ավելի հեշտ է եղել տեղափոխել Գորիս, մեզ մոտ ընդհանուր թվում չի արձանագրվել։
Բայց ընդհանուր նոյեմբերի 13-ից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1365 աճյուն»,- ասաց Հ. Թադևսոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկօրյա դադարից հետո վերսկսել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
- Այսօր որոնումներ չեն լինի, Ադրբեջանը բնակավայրերում տարաբնույթ աշխատանքներ է կատարում
- Ադրբեջանի պատճառով այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Ադրբեջանը թույլ չի տվել երեկ որոնողական աշխատանքներ իրականացնել
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 1268 աճյուններից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են