Մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ. Բաբուխանյան
«Մեր սերունդը պարտավոր է ստեղծել ապահով, ուժեղ, հպարտ, ազնիվ, արդար Հայաստան։ Դա անելու ենք մեր թոռների, մեր երեխաների համար»,- այսօր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համաժողովին ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը։
Նրա խոսքով, իրենց շարոժումն ապակուսակցական է, ապաքաղաքական է, որովհետև պաշտոններ չեն բաժանվում և «կուսակցություն-կուսակցություն» չեն խաղում։
Ըստ քաղաքական գործչի, կա մեկ հայ ժողովուրդ՝ առանց սևերի և սպիտակների, առանց սփյուռքի, առանց հայաստանցու-արցախցու, կա հայ ժողովուրդ և կապ չունի, թե ով որ կուսակցությունում է։
Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ ժողովուրդը կգնա իրենց ետևից, կլինի իրենց հետ՝ կողք կողքի։
«Այդ ելքը մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ որակապես շատ ավելի բարձր մակարդակի հարաբերությունների մեջ։ Մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ։ Հերթական անգամ մեզ օգնության է եկել Ռուսաստանը»,- հիշեցրեց նա։
Հայկ Բաբուխանյանն ասաց նաև, որ հայ ժողովրդի թշնամին քնած չէ և այն, ինչ կատարվեց՝ կրկնվելու է, եթե դա հենց այս պահին հասարակությունը չգիտակցի և չկանխի։
«Թուրքը երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ մեր ժողովուրդը լինի ուժեղ, հզոր, զարգացնի իր տնտեսությունը, մշակույթը, կրթություն տա երեխաներին, որ ապրենք մեր գյուղերում, քաղաքներում հանգիստ»,- եզրափակեց խոսքը քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին