Նիկոլը ոչնչություն է..., շնիկների նման, երբ ասեն՝ հաչա՛, հաչում է, ասեն լռի՛ր, լռում է. Աշոտյան
«Մենք լրջագույն տարածաշրջանային պետությունից վերածվել ենք աշխարհաքաղաքական կույրաղիքի։ Հայաստանն առանց Արցախի չի կարող ազդեցություն ունենալ։ Մենք որպես պետություն նման ենք զանգվածային բռնաբարության ենթարկվածի, որին տեսնելուց խղճում են, իսկ մեջքի հետևից՝ ինչ ասես ասում»,- «ՓաստԻնֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, այն մարդը, որը պետություն չոքեցրել է արհավիրքի առջև, դեռ ներկայացնում է այդ նույն պետությունը։
«Այդ ստահակը, այդ սրիկան դեռ մեզ ներկայացնում է արտաքին աշխարհում։ Արտաքին աշխարհը տեսնում է, որ Հայաստանը խայտառակ պարտություն է կրել, և այդ պարտությունը մեծամասամբ կախված է եղել դավադիր քայլերից։ Մենք ավելի շատ հող ենք տվել թղթով, քան արյամբ։ Մենք արտաքին աշխարհում ձայն չունենք։ Դրսի պետությունների համար հարմար է գործ ունենալ նման ղեկավարի հետ, որը ինչ ասեն, անելու է։ Նա ձայն չունի։ Շնիկների նման, երբ ասեն հաչա՛, հաչում է, ասում են լռի՛ր, լռում է։ Այդպիսի շնիկ է նա»,- նկատեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, այդ ամենը մեկ է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա «ոչնչություն է»։
«Ինքը անձ չի, բարոյական նորմ չունեցող սատանայի ռենկարնացիա է։ Նա սիրում է փող ու իշխանություն, քաղաքական դավաճան է։ Իրեն լավ է, որ Հայաստանն է ներկայացնում։ Հիմա էլ գնացել է Ղազախստան, որ իրեն հավատացող փոքր մասսային ցույց տա՝ ինքն ինքնաթիռ ունի, գնացել ու «Լադիմիր Լադիմիրիչ»-ին է տեսել։ Մենք առաջ՝ նախքան 2018-ը, թերագնահատում էինք Նիկոլին, անգամ օգտագործում քաղաքական նպատակերով, իսկ հիմա գերագնահատում ենք. նա ոչնչություն է։ Իմ կոշիկն ավելի լուրջ ինտելեկտ ունի, քան Նիկոլը. իմ կոշիկը եղել է Եվրապառլամենտում, Կրեմլում ու լսել է խելոք ճառեր։ Ես ասել եմ մի անգամ, ինքը պետք է երկար ապրի, տանջվի, բայց մեռնելուց ես ներկա եմ լինելու իր դիահերձմանը, որ հասկանամ՝ այդ ինչ կեղտից է դրա մարմինը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ռուսաստանի ապակայունացումը Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով
- Արմեն Աշոտյան. Վստահ եմ, որ Թեհրանում ոչ ոք չէր ցանկանա նման «գնահատական» լսել Հայաստանից