Կրկին երկրաշարժ՝ Գեղարքունիքում
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկվանից Հայաստանի տարածքում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, արդեն գրանցվել են երկրաշարժեր։
ԱԻ նախարարությունից այսօր հայտնել էին, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել
- Հայաստանում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով
- Երկրաշարժից Գեղարքունիքի համայնքում փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը, հողապատ գոմերի միջնապատեր
- Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
- Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան