Ամեն օր էլ «GPS»-ով սահմանները ճշգրտվում են. Խնձորեսկի համայնքապետ
«Դեռ սահմանագծման աշխատանքները չեն ավարտվել, ո՞նց ասեմ, որ նահանջում կամ հետ ենք գալիս, եթե գործընթացը դեռ ավարտած չէ»,- Panorama.am-իր հետ զրույցում ասաց Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Խնձորեսկի հատվածում հայկական կողմը կրկին հետ է նահանջել։
Նրա խոսքով, ամեն օր էլ «GPS»-ով սահմանները ճշգրտվում են, ու որտեղ այդ համակարգը ցույց է տալիս՝ իրենց սահմանն է, հայկական կողմը հետ է գալիս։
Մեր հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում հայկական կողմը որևէ զիջման գնացել է, նահանջ եղե՞լ է, Երվանդ Մալունցը պատասխանեց՝ ոչ։
«Հիմա թշնամին ձախ կողմից մեզ կպած է, մի քանի հարյուր մետրից երևում է, աջ կողմից՝ 5 կմ հեռու է։ Հիմա պետք է սահմանազատումն ու սահմանագծումը վերջնական լինի, որ հասկանանք՝ նոր խնդիր առաջանո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Էլ ի՞նչ մեծ խնդրից ու կորուստից ենք խոսում․մեր ազատագրված հողերից 150 կմ տարածք տվել ենք իրենց, հիմա 1 մետրն այնպես եք ներկայացնում, ոնց որ էդ 150 կմ-ից շատ է»,- եզրափակեց խոսքը Երվանդ Մալունցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան