Ջենիֆեր Լոուրենսը նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունից վնասվածք է ստացել
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը «Մի նայիր վերև» ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել։ Նկարահանման հրապարակում պետք է վերահսկվող պայթյուն լիներ, բայց ամեն ինչ չի ստացվել այնպես, ինչպես նախատեսվում էր:
360tv.ru կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Բոստոնում։
Լոուրենսը նկարահանվել է դերասան Թիմոթի Շալամի հետ տեսարաններից մեկում։ Դերասանուհին գտնվել է ռեստորանում, երբ շինությունում պետք է տեղի ունենար պատուհանի վերահսկվող պայթյուն: Բայց պայթյունը չի ստացվել ըստ պլանի: Ապակու բեկորը Լորենսի աչքին է հարվածել և վնասել նրա կոպը:
Դերասանուհու վնասվածքի աստիճանը պարզ չէ, բայց հայտնի է, որ արյուն է հասել։ Սակայն, ըստ հրապարակման աղբյուրների, «ամեն ինչ այնքան էլ վատ չէր»:
Դեպքի պատճառով նկարահանումները ստիպված էին դադարեցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան