Ծնողներով մոտ 1400 մարմին դուրս ենք բերել, բայց էլի մարմիններ կան. զոհվածի հայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում Պնախարար Վաղարշակ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
«Դեռ պատասխան չենք ստացել, բայց մինչև իրենցից վերջնական պատասխան չստանանք, չենք գնալու այստեղից։ Թեկուզ այսօր էլ չլինի, կամ ուշ ժամի լինի, պետք է անպայման հանդիպում լինի։ Մեզ ասում են, որ ինքը տեղում չէ, ինչ-որ հանդիպման է, բայց մենք սպասելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառյողներից մեկի հարազատը։
Զոհված զինծառայողի հայր Արտակ Գասպարյանը նշեց, իր որդին զոհվել է հոկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը։
«Ամսի 4-ին ես Առուստամյան Կարենին խնդրեցի, որ ինձ օգնի, ինքն էլ ասաց՝ արա, ինչի ես զանգել ինձ, պատերազմ է, յանի խի՞ ես զանգել։ Բայց ես արդեն գիտեի՝ երեխան ուր է եղել, որտեղ։ Հիմա ուզում եմ ասել՝ արան իրա պապան է, ու որ իրեն ինժեներ ծառայության պետից տարել դրել են մոտոհրաձգային և հրաձգային դիվիզիայի հրամանատար, էսքան զոհերի պատասխանատվությունն իր վզին է։ Էս արյունն իր սխլների պատճառով են եղել։ Ինքը գիտելիքներ չուներ»,- նշեց նա։
Զոհվածի հայրը նշեց, որ իրենց գործին չտիրապետող սպաներն են մինչև այսօր իրենց տառապանքի պատճառը։
«Կոնկրետ ինքն ինձ պատասխան է տալու։ Ես բոլորին ապացուցելու եմ, որ իրենք սխալ են արել ու այս զոհերը դրա հետևանք են նաև։ Ինչ է ստացվում՝ մենք հողերը հանձնում ենք, բայց չենք նահանջում, որ քիչ զոհեր ունենանք, տալիս ենք նաև հարձակողական գործողոթյունների քանակությամբ զոհեր, դրա հետ մեկտեղ էլ հող ենք հանձնում։ Հրամանատարական կազմում լիքը սխալներ կան»,- ասաց նա։
Զոհվածի հայրը նաև տեղեկացրեց, որ իրենք ծնողներով մոտ 1400 մարմին դուրս են դուրս բերել, բայց էլի դիակներ կան, ու գոնե հիմա մյուս խնդիրները պետք է ՊՆ-ն լուծի, որ գոնե երեխաների մարմիններն էլ գտնեն։
«Տեսնում ենք ճահիճում, ձյան տակ ոսկոր կա, գոնե հիմա թող բանակցեն, սարքեր օդ հանեն, գոնե ֆիքսվի՝ որտեղ կան ոսկորներ, դուրս հանենք։ Ես իմ որդուն գտել, հուղարկավորել եմ, բայց էլի երեխեք կան»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել. Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ իշխանություններին
- Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար․Կ.Գիլոյան
- Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանեք պաշտոնից
- «Սաղիս կերան, բոլորը պատասխան են տալու». անհետ կորածների ծնողները պահանջում են գտնել իրենց որդիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին