Ինչո՞ւ են մարդիկ ուշանում հանդիպումներից
Բժիշկ-հոգեթերապևտ, Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հոգեթերապիայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Ֆայնցիլբերգը բացատրել է՝ ինչու են որոշ մարդիկ անընդհատ ուշանում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Այն մարդը, ով ուշանում է, հակված է գերագնահատել իր անհատականությունը և թերագնահատել մարդկանց, որոնց պետք է հանդիպի: Բացի այդ, հանդիպումներից ուշանում են նաև այն մարդիկ, ովքեր որոշ չափով անվստահ են: Նրանք կասկածում են, չեն հասկանում դրդապատճառը՝ հանդիպման գնալու», - ասել է նա։
Բացի այդ, դեպրեսիա կամ ենթադեպրեսիա ունեցող մարդիկ կարող են հակված լինել անընդհատ ուշանալու. նրանք չեն կարող ժամանակին պատրաստ լինել՝ հանդիպման վայր հասնելու համար, քանի որ նրանք ամեն ինչ անում են դանդաղ:
Ինչ վերաբերում է աշխատանքից ուշանալուն, ապա ըստ մասնագետի, դա կարող է պայմանավորված լինել ներքին դժգոհության կամ ուժասպառ լինելու հետ։ Այս դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել գործունեության ոլորտը:
Ֆեյնսիլբերգը նաև մի քանի խորհուրդ է տվել, որոնք կօգնեն պայքարել մշտական ուշացումների դեմ։
Առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել աշխատանքի, հանգստի և քնի ռեժիմը:
«Բնականաբար, մարդը, ով սովոր է ռեժիմով՝ միշտ նույն ժամին պառկել, վեր կենալ, ուտել, ֆիզիկական վարժություններ անել, գրեթե երբեք չի ուշանա հանդիպումներից,- ասել է նա։
Նրա խոսքով, ռեժիմով ապրող մարդիկ «հավիտյան երջանիկ են»: