Երևանի երկնքում հայտնված անսովոր ինքաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող А-50 ЛИСКА է. Politik.am
Politik.am-ը գրում է.
«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն արևելյան Կարս նահանգում ՝ փետրվարի 1-ից 12-ը:
Թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ Գյումրիում ռուսական ռազմաբազան զորքերն ու տեխնիկան դուրս է բերել տեղակայման վայրերից:
Երեկ մեր թղթակիցը արձանագրել է, որ Երևանի երկնքում անսովոր ինքնաթիռ է պտտվում: Ինքնաթիռը ժամեր շարունակ մնացել էր Երևանի երկնքում:
Մեզ հաջողվեց պարզել, որ Երևանի երկնքում հայտնված անսովոր ինքաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող А-50 ЛИСКА է, որը հավաքված է ռուսական ԻԼ 76 բազայի վրա: Ռազմաօդային ուժերի այս տիպի ինքնաթիռը նախատեսված է ռադիոհայտնաբերման և ուղղորդման համակարգ է:
Ըստ էության ինքնաթիռի հայտնվելը կապ ունի ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ, որոնք, ինչպես արդեն նշեցինք, այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անմիջական սահմանին»:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական փորձագետ. Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմանական թիրախը Սյունիքն է
- ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն