ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:52 06/02/2021 Հայաստան

«Ժողովուրդ». «Կիլիկիա» ավտոկայանի տնօրենը մեծապես տապալել է իր աշխատանքը, խոստումները չի կատարել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, հեղափոխական երիտասարդները հայտարարում էին, թե ամենուր լինելու են հեղափոխական փոփոխություններ, և մարդիկ տեսնելու են, թե ինչպես են տարիներով չլուծված հարցերը լուծում ստանալու: Ավա՜ղ, սխալվեցինք: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է «Կիլիկիա» ավտոկայանում՝ պարզելու՝ արդյոք հեղափոխությունից 3 տարի անց արդեն ունենք եվրոպական չափանիշներով ավտոկայան: Նախկինում տրանսպորտի, իսկ այսօր ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը, իսկ այժմ էլ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մեծ թափով ավտոկայանի նախկին անձնակազմին վերից վար փոխեցին՝ այդպես հայտարարելով, թե արդարություն են վերականգնում և փրկում կայարանը կործանումից՝ տանելով դեպի զարգացում: Բայց այն, ինչ արձանագրեցինք, իրականում հիասթափեցնող էր:

Կհիշեք՝ դեռևս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել է անգամ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (2019-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր):

Նախարարը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր. «Ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել»: Այսպիսով, ավտոկայանի ճակատագիրը փրկելու համար Արշակյանը Ռոման Համբարձումյանին նշանակեց տնօրեն:

Այս ինքնագոհ երիտասարդը հայտարարում էր, թե ներդնելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, վերացնելու է ավտոկայանի հակասանիտարական վիճակը: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, նման մեծամիտ հայտարարություններ անողները սովորաբար անգործունակ են լինում և ընդամենը օդում պղպջակ արտադրողներ են:

Ամեն դեպքում, նախարարների նշանակած կադրերի աշխատանքի արդյունավետության մասին հայտարարությունների հետքերով գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը «Կիլիկիա» ավտոկայանում արձանագրեց, որ Ռոման Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Այսինքն՝ մի քանի ամիս էր պետք ավտոկայանի փրկչին զուգարան նորոգելու համար: Բայց զավեշտը դեռ այսքանով չի ավարտվում. ArmLur.am լրատվականը պարզեց, որ զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանն այդ գործը արել է՝ ոչ ի շահ քաղաքացու, այլ կոմերցիոն նպատակներով:

Այսօր զուգարանից օգտվելու համար և՛ վարորդները, և՛ քաղաքացիները 100 դրամ են վճարում ավտոկայանում: Բայց այդ ընթացքում զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանը միայն ավտոկայանի տնօրենը չի եղել. նա միաժամանակ «Veolia Armenia» ԵՏԱՏ Կենտրոն տեղամասի պետ էր: Այսինքն՝ միաժամանակ 2 աշխատանք ուներ և, բնականաբար, չէր կարող 2 տեղ աշխատանք ունեցող մարդը զուգարան նորոգելուց բացի այլ բան հասցնել: Համենայնդեպս, վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ Համբարձումյանին շատ են տեսել «ջրմուղի մեքենայով» ավտոկայան գալիս ու շուտ գնալիս:

Ահա այսպես երիտասարդը մեծապես տապալել է իր աշխատանքը, խոստումները չի կատարել, քանի որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի մասին ավտոկայանում ժպիտով էին խոսում:
«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է: Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք, այդ ջրերը կտրեցինք»:

Այսպիսով, Ռոման Համբարձումյանը արդեն 3 ամիս է՝ ավտոկայանի տնօրենը չէ, փոխարինող ունի, բայց գործող իշխանությունը ոչ թե պատժել է ձախողած տնօրենին, այլ մոռացության մատնել: Բայց զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանին նրա թշնամիները չեն մոռացել, և նույնիսկ տնօրենի պաշտոնը չկարողացավ օգնել՝ խուսափելու վրեժխնդրությունից:

Դեռևս 2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ռոման Համբարձումյանի սեփական տան բակում անհայտ անձինք այրեցին նրա ավտոմեքենան: Ովքեր էին, ինչու՝ այդպես էլ լայն հանրությունը չիմացավ: Թերևս դրա համար էլ «Վիոլիա ջուր»-ի ավտոմեքենայով էր երթևեկում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}