Փաշինյանն ու Նավալնին կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։
«Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։
«Այս ամենը հակասում է պետական մտածողությանը և, ընդհանուր առմամբ, պետականաստեղծ հիմքի պատկերացումներին։ Ռուսաստանում այդ հիմքն, ի դեպ, շատ ավելի ուժեղ է»,-ավելացրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան