«Հրապարակ». Խնձորեսկի հատվածում հայկական կողմը կրկին հետ է նահանջել, սակայն այդ մասին քար լռություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի այն բնակիչների օգնության միջոցառումը, որոնց տները մնացին թշնամու վերահսկողության տակ: Շուռնուխցիները միանվագ դրամական օգնություն կստանան՝ 300 հազարական դրամ, նաև ամենամսյա դրամական վճար՝ ամսական 68 հազարական դրամ։ Փոխհատուցումների թեման շրջանառվեց Ներքին Խնձորեսկի սահմանազատման օրը՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։
Խնձորեսկի հատվածում հայկական կողմը կրկին հետ է նահանջել, սակայն այդ մասին քար լռություն է։ Իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի համար վճռորոշ այս օրերին դպրոցների, մանկապարտեզների հանդեսների է մասնակցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: