Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով, ով գերեվարված է Ադրբեջանի կողմից, դիմել է Եվրոպայի կին լիդերներին։
«Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։
Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում և պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երևան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։
Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:
Մարալն Արցախ էր եկել ապրելու և գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։
Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան և կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին և բոլոր մյուս ռազմագերիներին։
Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիևի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։
Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին և Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, և համաձայն Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկու գերեվարված լիբանանահայերի դեմ
- Արցախում անհետացած լիբանանահայի քույրը խնդրանքով դիմում է Լիբանանի իշխանություններին
- Պատերազմից հետո Արցախում լիբանանահայեր են անհետացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան